Ս.թ. փետրվարի 19-23ը Դուբայում կայացած Գալֆուդ-2024 սննդի և խմիչքի ամենամեծ միջազգային ցուցահանդեսի շրջանակներում «Արմավիր ֆրութ» ընկերությունը խոշոր համագործակցության պայմանագիր ստորագրեց ԱՄԷ խոշոր կազմակերպություններից մեկի հետ:
Այս հաջողության գրանցման մեջ առանցքային դեր ուներ նաև B2B Bridge-ը:
Դեռևս ցուցահանդեսի մեկնարկից ամիսներ առաջ՝ «Արմավիր ֆրութ» ՍՊԸ-ն, վստահելով B2B Bridge-ին, ունենալով նախկին հաջողված համագործակցություն կազմակերպության հետ՝ դիմել էր վերջինիս՝ ԱՄԷ շուկայի ուսումնասիրության և արտադրանքի ներկայացման համար:
B2B Bridge ընկերության տնօրենը դեռևս ցուցահանդեսի մեկնարկից վեց ամիս առաջ մեկնել էր Դուբայ՝ իր հետ տանելով «Արմավիր ֆրութ» ՍՊԸ-ի արտադրանքը որպես փորձանմուշ: Ունենալով կապեր, տիրապետելով լեզվին՝ նա հանդիպումներ է ունեցել մի շարք կազմակերպությունների հետ, անհատ գործարարներից մինչև խոշոր ցանցային և դիստրիբյուցիոն ընկերությունների հետ, ներկայացրել «Արմավիր ֆրութ»-ի արտադրանքի առանձնահատկությունները, կազմակերպել արտադրանքի համտեսներ: Արտադրանքի փորձարկումից և համային ու որակական հատկանիշների գնահատումից հետո հետաքրքրված բիզնես ներկայացուցիչները ներգրավվել են համագործակցային գործընթացում, որի արդյունավետությունը արդեն հաստատվեց Գալֆուդ-2024 ցուցահանդեսի ժամանակ: Այստեղ արդեն հետաքրքրված գործընկերները, ունեին հնարավորություն անձնապես հանդիպելու «Արմավիր ֆրութ» ընկերության համահիմնադրի հետ՝ առավել առարկայական հանդիպումներ ունենալու նպատակով. այս են վկայում նաև շուրջ երկու հարյուր այցեքարտերը տաղավարից և մի քանի տասնյակ առանձին կազմակերպված հանդիպումները և պայմանավորվածությունները, ինչպես նաև գրանցված բազմակի այցերը ցուցահանդեսի տարբեր օրերին:
Հաշվի առնելով նաև B2B Bridge-ի փորձառությունը՝ «Արմավիր ֆրութ» ընկերությունը, Ա. Լախոյանի խորհրդով, վարձակալել էր նաև առանձին հանդիպումների սրահ, կահավորել այն, ներկայացնելով նաև իր արտադրանքը և ունենալով առանձին վայր՝ առավել հանգիստ պայմաններում և պրոֆեսիոնալ ձևով կազմակերպելու իր կարևոր հանդիպումներ
Ցուցահանդեսի առաջին օրը՝ փետրվարի 19-ին, տեղի ունեցավ հանդիպում ԱՄԷ խոշոր ընկերություններից մեկի տնօրենի և «Արմավիր ֆրութ» ընկերության համահիմնադիր Հ. Մանուկյանի միջև:
Հանդիպման ընթացքում գնորդին ներկայացվեց «Անուշ» ապրանքանիշի տեսականին, նմուշները, հանդիպման սրահում կազմակերպվեց նաև արտադրանքի համտես: Արդյունքում, ձեռք բերվեց համագործակցություն սկսելու պայմանավորվածություն և փետրվարի 22-ին ստորագրվեց պայմանագիր կողմերի միջև, որով նախատեսվում է մեծածավալ չրերի արտահանում ԱՄԷ առաջիկա 5 տարիների ընթացքում: