Մեր մասին
B2B Bridge ընկերությունը, ունենալով տարիների փորձառություն բիզնես գործունեության, գործարար կապերի ստեղծման, արտահանման ծրագրերի ոլորտում, նպատակ է սահմանել կիսվել փորձով ու օգնել բիզնեսներին խորացնել միջազգային կապերը, որոնք կնպաստեն զարգանալ, իրականացնել արտադրանքի արտահանում տարբեր երկրներ և ավելացնել վաճառքների ծավալը՝ զարգացնելով Ձեր բիզնեսն ու տնտեսությունը:
Գործունեություն
Մեր ընկերությունն առաջարկում է գործընթացների ամբողջական կամ մասնակի փաթեթ բիզնեսի զարգացմանն ու վաճառքների խթանման համար:
Առևտուր
B2B Bridge-ում մենք հասկանում ենք, որ արտահանման գործընթացը պահանջում է գիտելիքների, ռազմավարության և տեխնոլոգիաների համադրություն: Ահա թե ինչու մենք հավաքել ենք փորձառու մասնագետների թիմ, որոնցից յուրաքանչյուրը ոլորտում ունի հարուստ փորձ և ձեզ կտրամադրի ծառայություն, ռեսուրսներ և գործարար կապեր նպաստելով այսօրվա դինամիկ շուկաներում առաջընթացի համար:
Արտաքին շուկաների ուսումնասիրություն
Գտնել թիրախային արտադրանքի սպառողին, գնահատել պահանջարկը, ուսումնասիրել շուկան, դիրքավորել կազմակերպությանը տվյալ շուկայի միջազգային պահանջներին համապատասխան
Գտնել գնորդների և գործընկերների
Աջակցել միջազգային գործընկերներ գտնելու հարցում, գտնել արտադրանքով հետաքրքրվող գնորդներին` ներկայացնելով արտադրանքի թիրախային կողմերը
Բանակցությունների վարում
Ապահովել հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում՝ ուղղված արտադրանքի ավելի գրագետ ներկայացման, արտահանման գործընթացներին, նմուշագրումներին
Նմուշառումների տրամադրման կազմակերպում
Կազմակերպել նմուշների հավաքագրման և դրանց՝ գործընկերոջը տրամադրելու գործընթաց՝ ուղղված համագործակցային հարաբերությունների հաստատմանը
Փաստաթղթավորում
Կազմակերպել համապատասխան երկրի, արտադրանքի և գնորդի պահանջներին համապատասխան փաստաթղթերի մշակման և սերտեֆիկատների ստացման գործընթաց
Բեռնափոխադրման գործընթացի իրականացում
Հարկ եղած դեպքում աջակցել նաև արտադրանքի բեռնափոխադրում
Ծառայություններ
B2B Bridge թիմը պատրաստ է իրականացնել ռազամավարական պլանավորումներ՝ անհատական բիզնեսի պահանջներից ելնելով:
Արտաքին շուկաների ուսումնասիրություն
Գտնել Ձեր պրոդուկտի համար համապատասխան տարածաշրջանը, գնահատել պահանջարկը, ուսումնասիրել մրցակցային շուկան, դիրքավորել կազմակերպությանը տվյալ շուկայի միջազգային պահանջներին համապատասխան
Գտնել գնորդների և գործընկերների
Աջակցել Ձեր պրոդուկտով հետաքրքրվող միջազգային գործընկերներին ներկայացնելով ձեր արտադրանքի ուժեղ կողմերը
Բանակցությունների վարում
Ապահովել հանդիպումների կազմակերպում և բանակցությունների վարում՝ ուղղված արտադրանքի ավելի փորձառու ձևով ներկայացմանը
Նմուշառումների տրամադրման կազմակերպում
Կազմակերպել ձեր արտադրանքի նմուշների հավաքագրման և դրանց՝ գործընկերոջը տրամադրելու գործընթաց՝ ուղղված համագործակցային հարաբերությունների հաստատմանը
Փաստաթղթավորում
Կազմակերպել համապատասխան երկրի, արտադրանքի և գնորդի պահանջներին համապատասխան փաստաթղթերի մշակման և սերտեֆիկատների ստացման գործընթաց
Բեռնափոխադրման գործընթացի իրականացում
Հարկ եղած դեպքում աջակցել նաև արտադրանքի բեռնափոխադրում
Բիզնես աջակցություն
B2B Bridge-ը տրամադրում է խորհրդատվական ծառայություններ՝ ձեր պրոդուկտի տեսանելիությունը բարձրացնելու և վաճառքի ծավալները մեծացնելու, արտադրանքի արտահանումը կազմակերպելու նպատակով:
Կիրառելով նորարար տեխնոլոգիաները և այն համադրելով ոլորտում տարիների մեր փորձի հետ ՝ մենք կօգնենք ցանկացած մասշտաբի բիզնեսին առաջարկելով ռացիոնալ լուծումներ՝ հարմարեցված բիզնեսի անհատական պահանջներին:
Վաճառքի աճ
Մենք մշակում ենք ռազմավարություն, թե ինչպես ձեր պրոդուկտը ներկայանա շուկայում և համապատասխանի գնորդի պահանջներին (գին, որակ, չափ, քաշ, փաթեթավորում):
Փաստաթղթավորում
Արտահանմանն ուղղված համագործակցության շրջանակներում B2B Brigde թիմն իրականացնում է արտադրանքի փաստաթղթավորման, տվյալ երկրների ընդունված չափորոշիչներին համապատասխանեցման, սերտիֆիկացման, գրագետ փաթեթավորման և ապրանքային գրավիչ տեսքի ստեղծմանն ուղղված խորհրդատվական աջակցության ծառայություն:
Առաքելություն
Մեր առաքելությունն է տրամադրել B2B ծառայություններ, որոնք ուղղված են արտադրողների և գնորդների միջև անխափան կապերի հեշտացմանը: Մեր փորձառության շնորհիվ մենք նպատակ ունենք աջակցել բիզնեսին ընդլայնելու իրենց միջազգային հասանելիությունը, ավելացնելով վաճառքի ծավալները: Մեր նպատակն է ծառայել որպես հուսալի միջնորդ՝ ուղղորդելով մեր գործընկերներին դեպի թիրախային հարթակներ՝ իրենց համապատասխան ոլորտներում կայուն աճի և առաջընթացի համար:
Մեր նպատակը
- Պարզեցնել բիզնեսի ընդլայնումը
- Բարձրացնել վաճառքի ծավալները արտահանման հնարավորությունները
- Բարձրացնել արտահանման հնարավորությունները
- Խթանել արտադրողների և գնորդների միջև երկարաժամկետ հարաբերություններ, որը կնպաստի տնտեսական զարգացմանը
- Գնորդների պահանջներից ելնելով արտադրողի որոնում
Գործընկերներ
Մենք հպարտ ենք, որ համագործակցում ենք մի շարք գործընկերների հետ, ովքեր կիսում են արժեքներն ու արդյունքների վրա հիմնաված գործունեությունը մեր աշխատանքում: Միասին մենք ձգտում ենք հասնել մեր ընդհանուր նպատակներին
Թիմ
Մեր թիմը միավորում է ընդհանուր նպատակի ու արժեհամակարգի շուրջ համախմբված տարբեր ազգության, մասնագիտության և իրենց ոլորտում մեծ փորձառություն ունեցող անհատականությունների:
Հետադարձ կապ
Մեր փորձառու թիմը պատրաստ է աջակցել Ձեզ, Ձեր գործունեության ցանկացած փուլում